ԱԳ փոխնախարար․ Կարելի է ասել` այսօր ՀՀ-ն Եվրոպայի սիրտն է![]() 4 մայիսի 2026 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթում նշել է՝ «կարելի է ասել, որ այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է»: Նա նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի ընթացքում միավորվել են այն հարցերը, որոնք Հայաստանի համար ունեն ազգային նշանակություն, ինչպես նաև եվրոպական լայն օրակարգին վերաբերող թեմաները, հայտնում է Aysor.am-ը: «Հիմնական քննարկումներն ու ուղղությունները լինելու են հիբրիդային վտանգները և ժողովրդավարական դիմակայունությունը, հաղորդակցությունը, կանաչ փոխակերպումը և էներգետիկան»,-ասել է նա։ Երևանում մայիսի 4-ին մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին հաջորդելու է մայիսի 5-ին կայանալիք Հայաստան–Եվրամիություն առաջին գագաթնաժողովը։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մոտ 50 բարձր մակարդակի պատվիրակություններ, այդ թվում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։ Երևան է ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ է այցելել Հայաստան։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |