Ինչպես ստուգել ընտրողների ցուցակում ընդգրկված լինելը![]() 18 մայիսի 2026 - 15:36 AMT PanARMENIAN.Net - Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզաբանել է, թե ինչպես կարող են քաղաքացիները ստուգել՝ ընդգրկված են ընտրողների ցուցակում, թե ոչ։ Անհրաժեշտ է այցելել ԿԸՀ պաշտոնական կայքի ընտրողների ռեգիստր կամ կայքի ընտրողների ցուցակների որոնման բաժին և մուտքագրել անձնական տվյալները՝ անուն, ազգանուն և հայրանուն։ Եթե տվյալները չեն հայտնաբերվում, քաղաքացիները պետք է դիմեն ոչ թե ԿԸՀ-ին, այլ լիազոր մարմնին՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը՝ թեժ գիծ 8422: «Այս խնդրով Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կարող եք դիմել մինչ մայիսի 26-ի 14։00-ն։ Կարևոր նկատառում․ քաղաքացիները կարող են որոնել ոչ միայն սեփական տվյալները, այլ նաև այլ ընտրողների և իրենց վերաբերյալ անճշտություններ հայտնաբերելու դեպքում ևս դիմել լիազոր մարմին»,- ասվում է հաղորդագրությունում։ Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |