Ադրբեջանը հայտարարել է, որ շինանյութ է արտահանել ՀՀ

Ադրբեջանը հայտարարել է, որ շինանյութ է արտահանել ՀՀ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը հայտարարել է, որ մայիսի 26-ին ադրբեջանական արտադրության ապրանք է արտահանել ՀՀ՝ խոսքը շենքերի և շինությունների ջերմամեկուսացման համար նախատեսված էքստրուդացված պենոպոլիստիրոլային սալերի մասին է:

Հայաստան է ուղարկվել 1 տոննա 497 կիլոգրամ ընդհանուր քաշով բեռ, որի արժեքը 5911․21 դոլար է, գրում է APA-ն:

2026 թվականին Ադրբեջանն ավելի քան 9 մլն դոլարի ապրանք է արտահանել ՀՀ՝ հիմնականում բենզին և դիզվառելիք:

Թեև հայտարարվել է, որ ՀՀ-ն ևս կարող է իր արտադրանքն արտահանել Ադրբեջան, դեռևս նման դեպք չի գրանցվել:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---