«Ռոսսելխոզնադզոր». ՀՀ-ն պետք է կասեցնի ՌԴ արտահանման համար ձկան և ձկնամթերքի հավաստագրումը![]() 1 հունիսի 2026 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», հայտարարել է, որ հունիսի 2-ից Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկների և ձկնամթերքի հավաստագրումը։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ որոշումը կայացվել է այն ստուգումների արդյունքներով, որոնք ռուս մասնագետները իրականացրել են Հայաստանում գործող ձկնավերամշակման ձեռնարկություններում և իշխան ձկան բուծմամբ ու պահմամբ զբաղվող տնտեսություններում, գրում է Interfax-ը: «Ստուգման արդյունքների համաձայն՝ 2026 թվականի հունիսի 2-ից հայկական կողմը պետք է կասեցնի կենդանի ձկան և ձկնամթերքի անասնաբուժական սերտիֆիկացումը ռուսաստանյան գնորդների համար բոլոր հայկական ընկերությունների դեպքում՝ բացառությամբ ստուգումն անցած 2 ընկերության, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը»,– նշված է հաղորդագրությունում։ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել է, որ ստուգման արդյունքները գնահատվել են որպես անբավարար։ Միաժամանակ ընդգծվել է, որ ստուգման ենթակա ձեռնարկությունների մոտ կեսը հրաժարվել է ընդունել տեսչական այցը։ «Ստուգումն անցած երկու գործարանի ձկնամթերքը կթույլատրվի ներմուծել Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշների լաբորատոր մշտադիտարկման պայմանով»,– հայտնել է ծառայությունը։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը հայտարարել էր, որ ծառայությունը հայտնաբերել է անհայտ ծագման արտադրանքի մատակարարումներ, որոնց մի մասը, ըստ նրա, հնարավոր է հայկական ծագում չունենա։ «Հայաստանի լեռնային գետերի իշխան ձուկը որևէ կերպ չի կարող նման լինել նորվեգականին»,– ասել էր Դանկվերտը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |