Արեւելյան Եվրոպայում մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային առաջին վեհաժողովը տեղի է ունենալու Հայաստանում

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) պատվիրակությունը ժամանել է Երեւան: Պատվիրակության կազմում ժամանել են Ֆեդերացիայի նախագահ Սուեր Բելասենը, գործադիր տնօրեն Անթաուն Բերնարը եւ Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հարցերով բաժնի տնօրեն Ալեքսանդր Կուլաեւը:



Սուեր Բելասենի խոսքերով, պատվիրակությունը Հայաստան է ժամանել նրա համար, որովհետեւ մարդու իրավունքների միջազգային կառավարումը, որը միավորում է 150 կազմակերպություններ ավելի քան 100 երկրներում, քվեարկել է մարդու իրավունքների պաշտպանության 37-րդ վեհաժողովը Երեւանում անցկացնելու օգտին: Առաջին անգամ այդ վեհաժողովն անցկացվում է Արեւելյան Եվրոպայի տարածքում եւ Հայաստանի համար պատիվ է ընդունել նրան իր տարածքում: Կայանալիք վեհաժողովի թեման է լինելու «Արդարադատությունը», ասել է FIDH գործադիր տնօրեն Անթաուն Բերնարը, որի խոսքերով արդարադատության արդյունավետությունը ժողովրդավարության զարգացման, օրենքը հարգելու եւ տնտեսակական կայունության գրավականն է:



Այս վեհաժողովի շրջանակներում Հայաստան են այցելելու շուրջ 400 իրավապաշտպաններ ամբողջ աշխարհից, որոնց թվում միջազգային քրեական դատարանի դատախազը եւ Սենեգալի նախկին նախագահը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---