«Ալեքս 33» լցակայանը տուգանվել է թերլիցքավորման համար![]() 3 հուլիսի 2026 - 18:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը ստուգում է իրականացրել բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «Ալեքս 33» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում, որը գտնվում է Վաղարշապատ քաղաքում՝ Մանուշյան 4/4 հասցեում։ Ստուգման ընթացքում հայտնաբերված թերլիցքավորման համար տնտեսվարողի նկատմամբ կիրառվել է վարչական պատասխանատվություն՝ 2 239 209 դրամի չափով տուգանքի տեսքով։ Արձանագրված իրավախախտման հիմքով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի հրամանով լցակայանում մեկ ամիս ժամկետով փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» գրությամբ պաստառ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |