ՎՏԲ բանկը (Հայաստան) պարգեւատրել է «Հայջրմուղ» ընկերության լավագույն բաժանորդներին

PanARMENIAN.Net - ՎՏԲ բանկը (Հայաստան) 300 000 դրամ է հանձնել իր հաճախորդների շարքում մրցանակների 3-րդ խաղարկության հաղթողներին` «Հայջրմուղ» ընկերության լավագույն բաժանորդներին, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը:



Համաձայն հաղորդագրության, Հայջրմուղ ընկերության բաժանորդների` ՎՏԲ բանկի (Հայաստան) հաճախորդների միջեւ 3-րդ խաղարկության արդյունքներով հաղթող են դարձել Ռաֆիկ Բզանյանն Արթիկից, Մարտուն Մելիքսեթյանն Ախթալա գյուղից, Նաիրա Հովհաննիսյանն Այգեզարդ գյուղից եւ Վարշամ Գրիգորյանը Կապանից:



Պարգեւատրման արարողությունը կայացել է հունիսի 26-ին ակցիայի գլխավոր հովանավոր ՎՏԲ բանկի (Հայաստան) գլխամասային գրասենյակում, որտեղ 4 հաթողներից յուրաքանչյուրին հանձնվել է 300 հազար դրամ եւ VISA պլաստտիկ քարտ «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ի կողմից, ինչպես նաեւ հուշանվերներ եւ հավաստագրեր «Հայջրմուղ» ՓԲԸ-ից:



«Հայջրմուղ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորեն եւ «ՎՏԲ բանկ (Հայաստան)» ՓԲԸ-ի գլխավոր նախագահ-տնօրենը ջերմորեն շնորհավորել են մրցանակակիրներին եւ նշել, որ բաժանորդների կողմից իրենց պայմանագրային պարտականությունների բարեխիղճ կատարումը հանգեցրել է Հայաստանի մարզերում ջրի համար վճարումների նշանակալի աճին:



Հաղորդագրությունում նշվում է, որ առաջին խաղարկությունից հետո կանոնավոր կերպով եւ ժամկետներում վճարումներ իրականացնող բաժանորդների թիվն աճել է մոտավորապես 30 տոկոսով:



Իր հերթին ՎՏԲ բանկի (Հայաստան) ղեկավար Վալերի Օվսյաննիկովը նշել է, որ այդ ակցիան արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը, այնպես որ կարելի է խոսել ոչ միայն այն շարունակելու նպատակահարմարության, այլ նաեւ նրա հետագա ընդլայնման մտադրությունների մասին:



Խաղարկությունն անցկացվում է չորս ամիսը մեկ անգամ համակարգչային պատահական ընտրության հիման վրա, եւ հերթական 4-րդ ակցիան անցկացվելու է 2009-ի հոկտեմբերի 11-ին: Խաղարկությանը մասնակցելու համար ընկերության բաժանորդները պարտավոր են բարեխղճորեն եւ ժամանակին վճարել «Հայջրմուղ» ընկերության ծառայությունների դիմաց տեղադրված ջրաչափերի ցուցմունքներին համապատասխան:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---