Մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը պետք է լուրջ աշխատանք կատարի29 հունիսի 2009 - 21:09 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովը պետք է լուրջ աշխատանք կատարի: Այդ մասին հունիսի 29-ին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրաինտեգրման հարցերով ՀՀ ԱԺ հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «ԵԽԽՎ ընդունած 1677 բանաձեւում նշվում է, որ չնայած նրան, որ մարտյան դեպքերի ուսումնասիրման փաստահավաք խումբը չեզոքացվել է, այնուամենայնիվ գործում է խորհրդարանական հանձնաժողովը, որը պետք է եզրակացություն տա այդ դեպքերի առիթվ»,- ասել է հայ խորհրդարանականը, ավելացնելով, որ ԵԽԽՎ-ում արձանագրվել է այն փաստը, որ մինչեւ այժմ չեն բացահայտվել է 10 մարդկանց մահվան հանգամանքները: Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ փաստահավաք խմբի բոլոր նյութերը հանձնվել են մարտի 1-2-ի դեպքերի ուսումնասիրման ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովին: «Ես կարծում եմ, որ այդ նյութերը պետք է հրապարակվեն, որպեսզի հասարակության մեջ ոչ մի կասկած չմնա: Առաջիկա նիստերի ժամանակ ես կդիմեմ ժամանակավոր հանձնաժողովին` առաջարկելով կրկինակի հետազոտության ուղարկել հատուկ միջոցները, որոնք օգտագործվել են ոստիկանության կողմից մարտի 1-2-ը»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքերով, երբ չբացահայտված են մնում 10 մարդկանց մահվան հանգամանքները, պետք է օգտագործվեն բոլոր լծակները նրա համար, որպեսզի հայ հասարակությունը սպառիչ պատասխաններ ստանա մարտի դեպքերի բոլոր հարցերի վերաբերյալ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |