Հայաստանն ու Ավստրիան ստորագրեցին միջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր

PanARMENIAN.Net - ՀՀ տարնսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 29-ին Հայաստանի եւ Ավստրիայի կառավարությունների միջեւ ստորագրվեցմիջազգային բեռնափոխադրումների մասին համաձայնագիր, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունը:



Հաղորդման համաձայն, հայկական կողմից փաստաթուղթը վավերացրեց ՀՀ ՏԿ նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը, իսկ ավստրիական կողմից` Ավստրիայի տրանսպորտի նորարարությունների եւ տեխնոլոգիաների դաշնային նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի եւ ավիացիայի հարցերով գլխավոր տնօրեն Պիտեր Ֆրանցմայերը:



Ստորագրված համաձայնագրով կողմերը նախատեսում եներկու երկրների միջեւիրականացնել կանոնավոր եւ ոչ կանոնավոր միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումներ, ինչպես նաեւ տարանցիկ փոխադրումներ` կողմերից մեկի կամ երրորդ երկրի միջեւ:



ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանըողջունելով համաձայնագրի վավերացման փաստը նշեց, որ օրը պատմական է, քանի որ այն անցել է քննարկման տեւական շրջան: Գ.Սարգսյանը միաժամանակ փաստեց, որ Հայաստանի օրենսդրությունըբավարար է առանց բարդությունների իրականացնելու երկկողմ բեռնափոխադրումներ: Նախարար Գ. Սարգսյանի խոսքերով,համաձայնագրի ստորագրումը ազդարարում է մի նոր գործակցության սկիզբ:



Ավստրիական պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս համագործակցությունըհետագայումկթեւակոխի նոր փուլ եւկնպաստի երկու երկրների միջեւիրականացվող բեռնափոխադրումների զարգացմանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---