ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել կառավարության անդամները, «Հայաստան» դաշինքից միայն Քոչարյանը

ՔՊ-ից ինքնաբացարկ են հայտնել կառավարության անդամները, «Հայաստան» դաշինքից միայն Քոչարյանը

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց խորհրդարան անցած քաղաքական ուժերի պատգամավորների ցանկերը։

«Քաղաքացիական պայմանագրից» ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել կառավարության անդամները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ինչպես նաև մարզպետներն ու տեղական ինքնակառավարման մարմինների այլ պաշտոնյաները, հայտնում է «Ազատությունը»:

Հայտնի է դարձել նաև, որ ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան, ՔՊ-ական Լիլիթ Մակունցը ևս հրաժարվել է պատգամավորական մանդատից։ Թե արդյոք դա նշանակում է, որ հաստատվել են շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ Մակունցը ղեկավարելու է վարչապետի աշխատակազմը, նրանից պարզել չի հաջողվել։

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշել է, որ «Հայաստան» դաշինքից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել միայն ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Ուժեղ Հայաստան» դաշինքից 10 թեկնածու է ինքնաբացարկի դիմում ներկայացրել` Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը, Լիլյա Շուշանյանը, Արթուր Դանիելյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Դավիթ Այվազյանը, Ռոբերտ Դիլբալյանը, Հովհաննես Եգանյանը, Սիմոն Բաբայանը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել պատգամավորի 27 թեկնածու` Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Անահիտ Ավանեսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Ալեն Սիմոնյանը, Լիլիթ Մակունցը, Դավիթ Խուդաթյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Արեն Մկրտչյանը, Գնել Սանոսյանը, Տիգրան Ավինյանը, Մխիթար Հայրապետյանը, Միլադա Հովհաննիսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Հայկ Ղալումյանը, Վաղարշակ Հակոբյանը, Վահե Հովհաննիսյանը, Համբարձում Մաթևոսյանը, Վահրամ Խաչատրյանը, Տավրոս Սափեյանը, Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարգսյանը, Վահագն Արսենյանը, Սեդրակ Թևոնյանը։

Հարցի զեկույցող ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը տեղեկացրել է, որ այս թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ԿԸՀ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցած քաղաքական ուժերի պատգամավորները հուլիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստանալու են իրենց մանդատները։

Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցնում՝ «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ:

 Ուշագրավ
---