Դատախազությունը ստուգում է Ասիլյանի պնդումը՝ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին սպառնալիքների մասին![]() 30 հուլիսի 2026 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Դատախազությունում ուսումնասիրության առարկա է դարձել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի հայտարարությունը, որում նա հայտնել է Ավետ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին, հայտնում է «Փաստինֆոն»: Հուլիսի 29-ին Աբովյանի ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանը ձերբակալվել է Ավետ Կոնջորյանի ծեծի գործի շրջանակում։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջադեպի պատճառը եղել է գումարային հարցը։ Այս իրադարձություններին զուգահեռ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանը նույնպես ահազանգել է՝ Կոնջորյանի կողմից իր մոր հասցեին սպառնալիքների վերաբերյալ։ «Այո՛, Ավետ Կոնջորյանը սպառնացել է մորս՝ պահանջելով, որ գումարի դիմաց խանութը փոխանցեն իրեն, այն դեպքում, երբ ինքն այդ գումարի հետ ոչ մի կապ չուներ»,- հայտարարել էր նա։ Դատախազությունից հայտնել են, որ իրականացվում է համապատասխան ուսումնասիրություն։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հաղորդում է ներկայացրել Հայկ Կոնջորյանի եղբայր, նույնպես ՔՊ անդամ Ավետ Կոնջորյանի կողմից հրապարակային կերպով, մեքենայի միջից փողոցում, առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքի առթիվ դատախազություն հաղորդում է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |