Հայաստան. «Ազգային հիփոթեքային ընկերությունն» ակտիվ գործունեություն է սկսում արդեն հաջորդ շաբաթվանից

PanARMENIAN.Net - «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ-ն ակտիվ կերպով սկսում է վերաֆինանսավորել բանկերին տրամադրվող հիփեթեքային վարկերն արդեն հաջորդ շաբաթվանից, լրագրողներին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Նրա խոսքերով, դա հանգեցնելու է տոկոսադրույքների նվազմանը եւ վարկավորման ժամկետների երկարացմանը:



Ինչպես նշել է Ջավադյանը, «Ազգային հիփոթեքային ընկերությունը» ձեւավորելու է «երկար փողեր» արժեթղթերի թողարկման միջոցով, որոնք հետագայում ուղորդվելու են հիփոթեքային վարկերի վերաֆինանսավորմանը: Դա նպաստելու է նոր հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավմանը. կնվազեն տոկոսադրույքները, կմեծանան մարման ժամկետները: Դրա հետ կապված Ջավադյանն ավելացրեց, որ «Հիփոթեքային ընկերությունը» նաեւ իրականացնելու է բնակարանով ապահովելու սոցիալական ծրագրերի վերաֆինանսավորում:



Կենտրոնական բանկի նախագահի կարծիքով, նրա գործունեությունը, ինչպես նաեւ վարկային միջոցների արդյունավետ կիրառումը, որոնք ներկայացված են Հայաստանին միջազգային ֆինանսական կառույցների եւ Ռուսաստանի կողմից, կարող են հանգեցնել նրան, որ Հայաստանի բանկային համակարգը կվերադառնա 2008-ի սկզբին տիրող դրությանը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---