Հնագետները Հայկի որդի Արամանյակի մասին լեգենդի իսկության մասին ապացույցներ են գտել 4 հուլիսի 2009 - 20:02 AMT PanARMENIAN.Net - Այս տարի Հայաստանի հնագետները պեղել են թվով 8-րդ դամբարանը «Նոր նավեր» գերեզմանատան տարածքում, որն ընկած է Աշտարակ քաղաքից արեւելք:Գտնված դամբարանը պատկանում է մ.թ.ա. 3-րդ հազարամյակի երկրորդ կեսին: Հայաստանի Մշակույթի նախարարությանը կից Մշակութային ժառանգության պահպանման գիտահետոազոտական կենտրոնի ղեկավար Հակոբ Սիմոնյանի խոսքերով, իրականացված հնագիտական աշխատանքները թույլ են տվել ապացույցներ գտնել պատմաբան եւ աշխարհագետ Ղեւոնդ Ալիշանի նկարագրությունների իսկության վերաբերյալ: «Նոր նավեր» գերեզմանատունը պատկանում է այն շրջանին, երբ Հայաստանում արդեն ձեւավորվել էին վաղ պետականության նշանները, որտեղ արդեն տեղի էր ունենում հասարակության շերտավորում, ոսկերչական եւ ռազմական արվեստի զարգացում, ապակու արտադրություն, տեղի էին ունենում թաղման արարողություններ: Նման երեւույթներ կային Հայաստանի բոլոր շրջաններում: «Առանց չափազանցության կարող եմ հայտարարել, որ պեղումները թույլ են տվել հեղափոխական բացահայտում կատարել Հայաստանի հնագույն պատմության ոլորտում: Տարածքը զարմանալիորեն համընկնում է Հայկի որդու` Արամանյակի բնակության վայրի մասին Մովսես Խորենացու նկարագրություններին: Համաձայն լեգենդի` Արամանյակը տեղափոխվել է երկու գետերի արանքում գտնվող Արագած լեռան հարավային մաս»,- հուլիսի 4-ին լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է Հակոբ Սիմոնյանը,- «Ղեւոնդ Ալիշանի նկարագրմամբ, Հայկի եւ Բելի մենամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 2492-ին: Գերմանիայում անցկացված արտեֆակտերի ռադիոածխաջրածնային անալիզը ցույց է տվել ժամանակը, որ նրանք պատկանում են Ալիշանի կողմից հիշատակված փուլին: Հետեւաբար գերեզմանատունն իր գտնվելու վայրով եւ ժամանակային ծագումով ապացուցում է առասպելի իսկությունը»: Հակոբ Սիմոնյանն ավելացրեց, որ փաստի վերջնական հաստատման համար անհրաժեշտ է հսկայական աշխատանք կատարել, սակայն նա համոզմունքով հայտարարեց, որ այս ոլորտում գտնված ձիերի կմախքները ամենահինն են մերձավոր Ասիայի տարածքում գտնված ոսկորներից, որոնք պատկանում են ռազմական նպատակներով վարժեցրած ձիերի: Անցյալ տարի «Նոր նավերի» տարածքում հայտնաբերել են 2000 սափորներ ցեղական ձիերի պատկերներով, որոնք գիտնականի խոսքերով, հնագույն գտածո են տարածաշրջանում եւ պատկանում են թագավորի, որի դամբարանում գտել են 65 սափորներ: Գունազարդ սափորների վրա պատկերված են հայկական հնագույն առասպելները: Բոլոր գտածոնրեը հանձնվել են Հայաստանի Պատմության թանգարան, հայտնաբերված ոսկյա զարդերը կարող են պահպանվել միայն երկրի գլխավոր թանգարանում, որտեղ նախատեսվում է սեպտեմբերի 1-ին կազմակերպել «Նոր նավեր» գերազմանատան տարածքում գտնված իրերի ցուցահանդես, իսկ 2010-ին լույս է տեսնելու առանձին հրատարակչություն` նվիրված հնագույն գերեզմանատանը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |