«Արմավիա» ավիաընկերությունը վերսկսում է չվերթերը դեպի Աստրախան 6 հուլիսի 2009 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 14-ից ի վեր «Արմավիա» ընկերությունը վերսկսում է կանոնավոր ուղիղ չվերթերը Երեւանից Աստրախան եւ հակառակ ուղղությամբ, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Երեւան-Աստրախան-Երեւան ուղղությամբ U8937/937 չվերթերը կկատարվեն հետեւյալ չվացուցակով` թռիչքը Երեւանից 10:00-ին տեղի ժամանակով, ժամանումն Աստրախան 10:35 տեղական ժամանակով, թռիչքը Աստրախանից 12:50 տեղի ժամանակով, ժամանումը Երեւան 15:30-ին տեղի ժամանակով: «Արմավիա» ավիաընկերությունն Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) անդամ է: «Արմավիա» ավիաընկերությունը ամսեկան շուրջ 250 չվերթ է կատարում ԱՊՀ, Եվրոպայի եւ Մերձավոր Արեւելքի շուրջ 30 ուղղություններով: 2008թ. «Արմավիա» ընկերությունը փոխադրել է շուրջ 647 000 ուղեւոր: Օդային ավիաշարժակազմը կազմված է A-319 (3), A-320 (2), ԻԼ-86, ՏՈւ-134 տիպի օդանավերից: «Արմավիան» առաջինը ձեռք կբերի նոր Սուխոյ Superjet S-100 ինքնաթիռը, որը կհամալրի ավիաշարժակազմը մինչեւ 2009թ. ավարտը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |