Բարակ Օբաման Մոսկվա է ժամանել

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի ինքնաթիռը տեղական ժամանակով 13:20-ին վայրէջք կատարեց «Վնուկովո-2» օդանավակայանում: Դա Օբամայի առաջին պաշտոնական այցն է Ռուսաստան` որպես նախագահ:



Air Force One-ը հուլիսի 6-ին Մոսկվա մեկնեց Մերիլենդի Էնդրյուս օդակայանից: Ուղեւորության ժամանակ նախագահին ուղեկցում են նրա կինը` Միշել Օբաման եւ դուստրերը` Մալիան եւ Սաշան:



Բարակ Օբամայի աշխատանքային ծրագրի առաջին կետը կդառնա պսակ դնելը Անհայտ զինվորի գերեզմանին Ալեքսանդրովյան այգում: Դրանից հետո կկայանա հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի հետ, որի ընթացքում, ինչպես սպասվում է, փաստաթղթեր կստորագրվեն ՌՀՍ, Աֆղանստանի վերաբերյալ, ռազմական եւ միջուկային, առողջապահության ոլորտներում: Ավելի ուշ կանցկացվի Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահների համատեղ մամլո ասուլիսը:



Հուլիսի 7-ին Դմիտրի Մեդվեդեւի ու Բարակ Օբամայի բանակցություններին կմիանա Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը: ԱՄՆ նախագահը կայցելի նաեւ Ռուսաստանի տնտեսական դպրոց, կհանդիպի ռուսական հասարակական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ ռուս-ամերիկյան բիզնես-գագաթաժողովի մասնակիցների հետ:



ԱՄՆ նախագահի այցը կավարտվի Դմիտրի Մեդվեդեւի հետ եւս մեկ հանդիպումով:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---