Հայաստանի էկոնոմիկայի վերականգնման հեռանկարները կախված կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերից 7 հուլիսի 2009 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Բոլորը պետք է հասկանան, որ տնտեսական ճգնաժամը Հայաստանը չի ստեղծել եւ նա միայնակ չի կրում դրա պատասխանատվությունը, ուղղակի անհրաժեշտ է դիմակայել մարտահրավերներին, լրագրողներին է հայտարարել Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա` կարճաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով գիտաժողովում: Նրա խոսքերով, ճգնաժամն իր ազդեցությունն է թողել բոլոր երկրների տնտեսության վրա, ուստի Հայաստանի էկոնոմիկայի վերակնգնման հեռանկարները կածխված կլինեն համաշխարհային տնտեսության զարգացման տեմպերից: Ալամը նշել է նաեւ, որ հակաճգնաժամային քաղաքականությունն արդյունավետ է, քանի որ ուղղված է աշխատատեղերի պահպանմանը եւ նույնիսկ նոր աշխատատեղերի ստեղծմանը տնտեսության որոշ ոլորտներում: Բացի այդ նա նշել է, որ կոնկրետ քայլեր են ձեռնարկվում բնակչության անապահով շերտերի համար սոցիալական ճնշման մեղմացման ուղղությամբ: Ինչպես նշել է Ա.Ալամը, Հայաստանն այս փուլում ապրում է համաշխարհային ճգնաժամի ազդեցության ամենածանր շրջանը: «Ես կարծում եմ, որ վատագույն փուլը Հայաստանի համար այժմ է, եւ մենք ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգահեռ, Հայաստանում եւս մի փոքր աճ կգրանցվի»,-ասել է Ալամը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |