Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար 9 հուլիսի 2009 - 16:38 AMT PanARMENIAN.Net - Ասիական զարգացման բանկը 80 մլն դոլար կհատկացնի Հայաստանին ճգնաժամի դեմ պայքարելու համար, հաղորդում է ԱԶԲ մամլո ծառայությունը: Ըստ հաղորդագրության, ԱԶԲ-ն նաեւ երկու ծրագրային վարկ կտրամադրի 80 մլն դոլար ընդհանուր գումարով Վրաստանին ու Տաջիկստանին` սոցիալական ծրագրերի իրականացման համար: Ակնկալվում է, որ վարկային միջոցները լիովին կօգտագործվեն մինչեւ տարեվերջ: Ըստ ԱԶԲ տվյալների, Հայաստանի, Վրաստանի ու Տաջիկստանի տնտեսությունները առավելապես են տուժել տարածաշրջանում, քանի որ Հայաստանում ու Տաջիկստանում աշխատատեղերը Ռուսաստանում ու Ղազախստանում կորցրած բնակչության մեծ ներհոսք է եղել: ԱԶԲ-ի վարկերը կուղղվեն պետական նպաստների վճարմանն ու բնակչության առավել խոցելի շերտերի սոցիալական ապահովմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի բացմանը: Այսօրվա դրությամբ ԱԶԲ-ի օժանդակությունը Հայաստանին ընդհանուր առմամբ կազմել է 83 մլն դոլար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |