Սերժ Սարգսյանը հույս ունի, որ Հանրային խորհուրդը չի դառնա «փակ ակումբ»

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյաննայսօրհանդիպում էունեցելՀանրային խորհրդիանդամների հետ: Երկրի ղեկավարն իր բացման խոսքում, մասնավորապես, ասել է. «Սա մեր առաջին հանդիպումն է Հանրային խորհրդի ամբողջական ձեւավորումից հետո: Ես սրտանց շնորհավորում եմ բոլոր 36 անդամներիդ եւ ցանկանում բեղմնավոր աշխատանք:



Այն, ինչստեղծվել էնախադեպը չունեցող կառույցէ, որի ե՛ւ կառուցվածքը, ե՛ւ կանոնադրությունը մշակվել ու ձեւավորվել են պետական կառույցներից դուրս: Ընտրությունները եւս կայացել են նախադեպը չունեցող կարգով: Թե ինչ կստացվի արդյունքում, առաջին հերթին կախված է Հանրային խորհրդի բոլոր 36 անդամներից: Անշուշտ, ես չեմ ուզում նվազեցնել ՀՀ Նախագահի աշխատակազմի, մեր պետական կառույցների դերը, ասածս նշանակում է, որ ձեր գործունեությունից է կախված լինելու, թե մենք ինչքանով ենք ակտիվ օժանադակելու ձեզ: Մենք պատրաստ ենք քննարկելու ցանկացած նախաձեռնություն, լսելու ձեր կարծիքը եւ ,իհարկե, սա լինելու է մեր գործունեության բաղկացուցիչ մասը:



Ես ծանոթեմ Հանրային խորհրդի կանոնադրությանը, գիտեմ, որ ձեր որոշումները պետական կառավարման մարմինների կողմից պարտադիր կատարման ենթակա չեն, քաղաքականության վրա ուղղակի ազդեցություն չեն ունենալու: Բայց բոլորիս համար էլ պարզ է, որ այս կառույցը ստեղծվել է, որպեսզի քաղաքականության վրա ազդեցություն ունենա: Առաջին հայացքից թվում է` սա հակասական է, բայց գոնե ինձ համար ակնհայտ է, որ այստեղ հակասություն չկա: Եթե պետական կառավարման մարմիններն առաջին հերթին գործում են օրենքի ուժով, ապա ձեր գործունեության մեջ էական նշանակություն է ունենալու հարգանքը, հեղինակությունը եւ հանրային վստահությունը: Ես շատ ուրախ եմ, որ Հանրային խորհրդի կազմում ընտրվել են մարդիկ, ովքեր անհատապես ունեն այս որակները: Իմ ցանկությունն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրի անհատական որակները փոխանցվեն կառույցին:



Ես չէի ցանկանա, որ Հանրային խորհուրդը դառնար փակ ակումբի նման մի կառույց, այլ ընդհակառակը, լիներ կարծիքներ լսելու, գաղափարներ ընկալելու, որոշումներ կայացնելու մի մեծ խողովակ: Ես այսպես եմ տեսնում Հանրային խորհրդի գործունեությունը, եւ մեկ անգամ եւս կրկնում եմ, որ այն անհրաժեշտ կառույց է, եւ ես որեւէ այլ նպատակ չեմ հետապնդել:



Ցանկանումեմ, որձերդերակատարությունը կայացվողորոշումներիմեջէական լինի: Նախագահի, պետությանշահնայստեղ այնէ,որդուքմասնակցելով կարեւորորոշումներիկայացմանը, արդենինքներդպետքէլինեք դրանք իրականացնողներն ու առաջին հերթին, տարածողները: Եթե մենք պետական կառույցներում հնարավորություն ունենք ծառայողներին պարտադրել հրամանագրերով, օրենքներով, կառավարության որոշումներով, ապա այստեղ կամավորության հիմքի վրա կառույց եկած եւ որոշումներ կայացնող մարդկանց դերակատարությունն, անշուշտ, պետք է տարբերվի: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս կառույցը կկայանա:



Գիտեք, որ գաղափարը հնչեցնելու առաջին իսկ օրվանիցեղան մարդիկ, ովքերսկսեցին պիտակավորելկառույցը` նույնիսկ չիմանալով, թե ինչպիսի կանոնադրությամբ այն պետք է աշխատի: Վստահ եմ, ե՛ւ դուք, ե՛ւ մեր հասարակության հասուն մասը շատ լավ հասկանում են, թե ինչու վարկաբեկման այս գործընթացը սկսվեց: Եթե մենք այս պարզ բանը հասկանում ենք, նշանակում է մեր գործունեության մեջ այն անպայման պետք է հաշվի առնենք եւ իրականացնենք գաղափարները` ոչ թե ինչ-որ մեկին համոզելու, թե իրենք իրենց մոտեցումներում ճիշտ չէին, այլ` կարողանանք կառուցել ավելի լավ երկիր, որ մեր հասարակությունը դառնա ավելի լավը», - նշել է նախագահը:



Այնուհետեւ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը Հանրապետության Նախագահին տեղեկացրել է Խորհրդի հանձնաժողովների ձեւավորման եւ այլ կազմակերպչական հարցերի ընթացքի մասին: Նա ասել է, որ հանձնաժողովների կազմավորման ժամանակ հասարակական հիմունքով աշխատելու պատրաստ մարդկանց մեծ հոսք է արձանագրվել, ինչի արդյունքում հանձնաժողովներում ընդգրկվել են տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ:



Խորհրդի նախագահը վստահություն էհայտնել, որ իր ղեկավարածկառույցինկհաջողվի քննարկել հասարակությանլայն շերտերին հուզող խնդիրներըեւ գտնելդրանց լուծմանուղիներ: Նա տեղեկացրել է, որ Խորհուրդնարդենիսկստանում է բազմաթիվ նամակներ, որոնք ըստ թեմաների դասակարգվում են եւ վերլուծվում, որպեսզի հստակեցվեն դրանցում արծարծված համընդհանուր նշանակության խնդիրները:



Վազգեն Մանուկյանը նշել է, որ ժողովրդավարության ճանապարհով ընթացող բոլոր երկրներում գոյություն ունեն հանրային խորհրդի նման կառույցներ, որոնք զգալի մասնակցություն են ունենում հասարակական խնդիրների լուծման գործում, նաեւ` հաշտարարի դեր կատարում հասարակության մեջ շահերի բախումների դեպքում:



Ծավալված աշխատանքային քննարկմանընթացքում Հանրային խորհրդի անդամները բարձրացրել են գիտությանը եւ կրթությանը, մշակույթին, բնապահպանությանը, տնտեսությանը, Հայաստանի` միջազգային տեղեկատվական հոսքերում ներկայացվածությանը, երիտասարդ սերնդի արժեհամակարգի դաստիարակությանն առնչվող մեկ տասնյակից ավելի հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը Խորհրդին առաջարկել է` հետագա աշխատանքներում մշակել դրանց լուծման ուղղությամբ կոնկրետ առաջարկներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---