Տաթեւի վանքի ճոպանուղու կառուցման համար կպահանջվի 6,8 մլն եվրո14 հուլիսի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Տաթեւի վանքի համալիրի վերականգնումն այն նախագծերից մեկն է, որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հավանությունն է ստացել եւ մասնավոր հատվածի ու պետության համագործակցության լավ օրինակ է, ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Տաթեւի վանքի ճոպանուղու կառուցման պայմանագրի ստորագրության արարողությունը: Նա հիշեցրել է, որ Սյունիքում կառավարության արտագնա նիստում կառավարությունը հաստատել է Տաթեւի վանքի վերականգնման ծրագիրը: «Մասնավոր հատվածի ու պետության համագործակցության շնորհիվ հնարավոր դարձավ բազում բարդ խնդիրներ լուծել եւ վստահեցնել մասնավոր ձեռներցներին, որ այստեղ կարող են լուրջ ներդրումներ արվել»,-ասել է նա: Նման համագործակցության արդյունքը, ըստ Երիցյանի, ճոպանուղու կառուցման ծրագիրն է Տաթեւ վանքի վերականգնման շրջանակներում: Իր հերթին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գլխավոր տնօրեն Բեկոր Փափազյանը հավելել է, որ այս ճոպանուղու կառուցումը հետաքրքություն է ներկայացնում երեք տեսակետից` մարքեթինգ, նոր զբոսաշրջային ապրանքի ստեղծում եւ ենթակառւցվածքային խնդիրների լուծում: Շվեյցարական «Գարավենտա» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Պիտեր Բաումանը նշել է, որ ընկերությունն իրականացնում է նման օբյեկտների շինարարությունը անվտանգության միջազգային վերջին եւ ամենախիստ պահանջներին համաձայն: Բացի այդ, նա հավելել է, որ ըստ միջազգային կանոնների, ճոպանուղին այսօրվա դրությամբ տրանսպորտի ամենաանվտանգ միջոցներից է: Բաումանն ասել է, որ իր ընկերությունը առաջատար է աշխարհում նման կառույցների շիանարարության ոլորտում, նրա տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 500-600 մլն եվրո, տարեկան իրացվում է նման շուրջ 150-200 նախագիծ, իսկ գոյության ամբողջ ընթացքում կառուցել է շուրջ 17 000 նման կառույց: Երեւանում 6,8 մլն եվրո արժողությամբ պայմանագիր է կնքվել Տաթեւի վանքի ճոպանուղու կառուցման վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մաս կազմող շինարարակն ընկերության ղեկավար Արտաշես Ղազախեցյանը եւ «Գարավենտա» ընկերության վաճառքի գծով փոխնախագահ Պիտեր Բաումանը: Հալիձորից մինչեւ Տաթեւի վանք տանող ճոպանուղին ամենաերկարը կլինի աշխարհում` շուրջ 5,7 կմ, իսկ նրա շինարարությունը կավարտվի մեկ տարուց: Նախատեսվում է այն շահագործել ողջ տարին, յուրաքանչյուր ուղղությամբ տեղափոխելով շուրջ 25 ուղեւոր: Տաթեւիվանքի վերակառուցմանեւ զարգացմաննախաձեռնությունն իրականացվում է Ռուբեն եւ Վերոնիկա Վարդանյանների ընկերների հիմնադրամի, «Հայաստան 2020» ծրագրի եւ ARGA հիմնադրամի կողմից, որի համար կներդրվի 20 մլն դոլար: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հովանու ներքո, իսկ մշակման ողջ պատասխանատվությունը ստանձնել է «Ամերիա» քոնսալթինգային ընկերությունը: Մինչ նախագծի ավարտը 2012թ. «Ամերիա» ՓԲԸ-ն նաեւ կհամակարգի եւ կվերահսկի աշխատանքները: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |