Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը չի ֆինանսավորում ադրբեջանական լրատվական «փուչիկները»

PanARMENIAN.Net - Օրերս ադրբեջանական vatan.org.ru ինտերնետ-կայքը տարածել էր «Հայերը փախչում են Ղարաբաղից» խորագրով մի նյութ, որում նշվում են իբր Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ Ստեփանակերտի մամլո ակումբի կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:



PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմեց Ստեփանակերտի մամլո ակումբի ղեկավար Գեղամ Բաղդասարյանին եւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի Երեւանյան մասնաճյուղի տնօրեն Նաիրա Գեւորգյանին` տվյալ հրապարակումը մեկնաբանելու խնդրանքով:



Ինչպես հայտարարել է Գեղամ Բաղդասարյանը, տվյալ հադվածն ամենաիսկական ապատեղեկատվությունն է, եւ հանդիսանում է հերթական ադրբեջանական սադրիչ լրատվական «փուչիկը», որը նախատեսված է ապակողմնորոշելու հասարակական կարծիքը: «Մենք նման կարգի հետազոտություններ չենք անցկացրել, եւ Էբերտի հիմնադրամը մեզ ոչ մի նման բան չի պատվիրել: Դեռ ավելին, կարող եմ վստահորեն հայտարարել, որ հոդվածում նշված պատճառներով ոչ ոք չի պատրաստվում լքել հարազատ հողը, քանի որ այդպիսի պատճառներ պարզապես գոյություն չունեն»:



Ստեփանակերտում սոցիոլոգիական հետազոտությունների հետ կապված որեւէ նման ծրագրի ֆինանսավորման մասին տեղեկությունը պաշտոնապես հերքել է նաեւ Ֆրիդրիխ Էբերտի անվան հիմնադրամի Երեւանյան մասնաճյուղի տնօրեն Նաիրա Գեւորգյանը:



PanARMENIAN.Net ում ստուգել են նաեւ տեղեկությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության կենտրոնի մասին, որտեղ աշխատում է «Հրայր Աղաջանյան» անունով մի փորձագետ: Պարզվել է, որ Հայաստանի արդարադատության նախարարությունում նման կենտրոն գրանցված չէ, սակայն կա Մարդու իրավունքների պաշտպանության Սախարովի անվան հիմնադրամ: Ինչ վերաբերում է «Էքսպրես» թերթին, որը վկայակոչել է ադրբեջանական ինտերնետ-կայքը, ապա մասնավոր հայտարարությունների հրապարակումներում մասնագիտացող թերթը Երեւանում չի հրատարակվում արդեն ավելի քան 3 տարի:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---