Bloomberg համակարգում բացվել է «Ամերիաբանկ»-ՓԲԸ-ի պաշտոնական էջը15 հուլիսի 2009 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Bloomberg համակարգում բացվել է «Ամերիաբանկ»-ՓԲԸ-ի պաշտոնական էջը AMRB կոդով, որտեղ online ռեժիմով գնանշվում են պետական պարտատոմսերը, ՀՀ կորպորատիվ պարտատոմսերը, այդ թվում` նաեւ «Իմեքս գրուպ» ՍՊԸ-ի պարտատոմսերը, ներկայացվում են Բանկի կողմից ՀՀ դրամի նկատմամբ գնանշվող արտարժույթների սփոթ եւ ֆորվարդային փոխարժեքները, միջբանկային ավանդների եւ վարկերի, ինչպես նաեւ ռեպո եւ հակադարձ ռեպո գործարքների տոկոսադրույքները, ասվում է բանկի մամլո խաղորդագրության մեջ: Ամերիաբանկն այն սակավաթիվ բանկերից է Հայաստանում, որն ունի էջ այդ հեղինակավոր տեղեկատվական համակարգում, որը ճանաչում ունի աշխարհում ֆինանսական տեղեկատվության ճշգրիտ եւ հավաստի ներկայացմամբ:Bloomberg տեղեկատվական գործակալությունը սպասարկում է աշխարհի ավելի քան 100 երկրի հաճախորդների, ներառում է մի քանի հազար տեղեկատվական պատուհաններ եւ Bloomberg News հատուկ բաժիններ, որով հաճախորդներին հնարավորություն է տալիս ընտրել ցանկացած տեղեկատվություն արժույթների, բաժնետոմսերի, ապրանքների, ֆյուչերների եւ օպցիոնների մասին, եւ բոլոր գնանշումներն ու նորությունները ներառվում են ռեալ ժամանակի ռեժիմով: «Ամերիաբանկ»-ը նախատեսում էմոտակա 3 ամսում ընդլայնելBloomberg համակարգում ներկայացվող Բանկի ծառայությունների ցանկը: Bloomberg համակարգում «Ամերիաբանկ»-ի էջը արտաքին ներդրողներին հնարավորություն է ընձեռում, ցանկացած պահի, հաղորդակից լինելու Բանկի կողմից առաջարկվող ծառայություններին առնչվող տեղեկատվությանը: «Ամերիաբանկ» ՓԲԸկորպորատիվ ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրենների խորհրդի նախագահն է պրն Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրենը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |