Հայաստանի կառավարությունն օգնություն է հատկացրել զոհվածների ընտանիքներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ 2009թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ավիավթարի հետեւանքով զոհված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հուղարկավորության եւ նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով` ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի նախագահությամբ:



Հուլիսի 15-ին վթարի էր ենթարկվել Թեհրան-Երեւան չվերթ կատարող Casrian Airlines ընկերության Տու-154 ինքնաթիռը: Բոլոր 153 ուղեւորներն ու անձնակազմի 16 անդամները զոհվել են:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---