«Ամերիաբանկ»-ը տարածաշրջանի ամենաարագ աճող բանկն է

PanARMENIAN.Net - «Ամերիաբանկ»-ը պահպանում է աճի տեմպերը, եւ վերջին ցուցանիշներով տարածաշրջանի ամենաարագ աճող բանկն է, հայտարարել է լրագրողներին «Ամերիաբանկ»-ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Նրա խոսքերով, բանկի ակտիվները 2009թ, հունիսի 6 դրությամբ կազմել են 86,2 մլրդ դրամ, ինչը հնարավորություն է տալիս գնահատել դրանց աճը 175,8 տոկոս` տարեսկզբի համեմատությամբ: Բացի այդ, Ջրբաշյանն ասել է, որ եթե համեմատենք առաջին կիսամյակը անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա կտեսնենք, որ բանկի ակտիվներն աճել են 2,9 անգամ»,-ասել է նա:



Ջրբաշյանը նշել է բանկի մաքուր շահույթի ցուցանիշը (որով բանկը զբաղեցնում է 3-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում), որը առաջին կիսամյակում կազմել է 555 մլն դրամ, ինչը 5,4 անգամ ավելի է, քան անցյալ տարվա ցուցանիշը:



Ինչ վերաբերում է վարկային պորտֆելին, ապա ըստ նրա, երկրորդ կիսամյակում ծավալները մի փոքր նվազել են, կազմելով 31,6 մլրդ դրամ: «Դա պայմանավորված է ոչ այնքան բանկի պասիվությամբ, որքան նրանով, որ ակտիվ մարում է կատարվել հաճախորդների ու գործընկերների կողմից»,-ասել է նա` հավելեով, որ այս պահի դրությամբ վարկային պորտֆելը արդեն գերազանցում է 36 մլրդ դրամը, իսկ այս ամիս կկազմի շուրջ 39-40 մլրդ դրամ:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային ու սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանի»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---