2009-ին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի 10 տոկոս

PanARMENIAN.Net - 2009-ին Հայաստանի տնտեսական անկումը կկազմի 10-12 տոկոս, գտնում է «Ամերիաբանկի» զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: Ըստ նրա, ՀՀ ՀՆԱ-ն շարունակում է կրճատվել, հասնելով 16,3 տոկոս ցուցանիշի եւ անկումը կդանդաղի միայն հուլիս-օգոստոսին: «Չեմ կարծում, թե ՀՆԱ-ի անկումը կհասնի 20 տոկոսի (ըստ կառավարության ամենահոռետեսական կանխատեսման), իրատեսական կանխատեսմամբ մենք կհայտնվենք 10-12 տոկս մակարդակի վրա»,-ասել է նա:



Ջրբաշյանը նշել է, որ ՀՀ արտաքին առեւտրի ակտիվության նվազման շնորհիվ, առաջացել է «անվտանգության բարձիկ»: Սակայն, ըստ նրա, չի գոհացնում այն փաստը, որ սալդոյի կրճատումը տեղի է ունենում արտահանման նվազման ֆոնի վրա: Դա եւս իր բացատրությունն ունի, քանի որ «այն շուկաները, ուր արտահանվում էր մեր արտադրանքը, նոր են վերականգնվում եւ միայն երրորդ եռամսյակում արտահանման անկումը ՀՀ-ում ավելի քիչ կլինի»,-ասել է նա:



Ըստ Ջրբաշյանի, ճգնժաամը դա նաեւ հնարավորություն է` ամեն մի հատվածում կհայտնվեն առաջատարներ, որոնք կկարողանան նվաճել ազատված տեղերը տնտեսության մեջ, եւ «մենք կունենքն հետճգնաժամային տնտեսություն»:



2009թ. հունվար-հունիսին արտահանման ծավալները նվազել են 49,5 տոկոսով եւ կազմել 98,9 մլրդ դրամ: Ներկրումը կրճատվել է 27,5 տոկոսով, կազմելով 479,9 մլրդ դրամ:



Արտաքին առեւտրի բալանսի դեֆիցիտը 2009 հունվար-հունիս ամիսներին կազմել է 381 մլրդ դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---