ՀՀ կառավարությունը պարզեցրել է արտահանվող գյուղատնտեսական ապրանքների հավաստագրերի տրամադրման կարգը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է կատարել իր 2001թ. դեկտեմբերի 24-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրերի տրամադրման եւ փորձաքննության անցկացման կարգը հաստատելու մասին» N 1246-Ն որոշման մեջ։ Դրանով իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող մինչեւ 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի համար ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի կողմից ծագման երկրի հավաստագրի տրամադրման վճարի չափը կսահմանվի 2000 դրամ, հավաստագիրը կտրամադրվի 1 աշխատանքային օրում եւ Հայաստանում արտադրվող մինչեւ 2,5 տոննա գյուղատնտեսական մթերքի ծագման երկրի հավաստագիրը կտրամադրվի առանց փորձաքննության ակտի։ Մեկ այլ որոշմամբ փոփոխություն եւ լրացում է կատարվել կառավարության 2007թ. օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգում, որով նույնպես պարզեցվել է բուսասանիտարական փորձաքննության հավաստագրի ստացման ընթացակարգը։ Սահմանվել է, որ արտահանվող բույսերի, բուսական արտադրանքի եւ կարգավորվող առար-կա-ների բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է միայն բուսասանի-տա-րա-կան զննման միջոցով, անվճար եւ մեկ աշխատանքային օրվա ընթացքում։



«Այս որոշումները վկայում են, - ասել է Տիգրան Սարգսյանը, - որ կառավարությունը հետեւողական է փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս փոփոխությունները էական նշանակություն են ունենալու գյուղատնտեսության ոլորտում։ Մենք նաեւ ՊԵԿ-ի նախագահի հետ ենք քննարկել այս հարցը։ Այս ռեժիմը փոքր եւ միջին ձեռնարկատերերին թույլ է տալիս, որ իրենց արտադրանքն ինքնուրույն արտահանեն Վրաստան, այնտեղ վաճառեն եւ այդ ընթացքում հեշտացված ռեժիմ կիրառվի»:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---