Միջազգային ֆինանսական կորպորացիան մտադիր է ներդրումներ անել Հայաստանի հիպոթեքային շուկայում

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախօրեին ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) փոխնախագահ Յուրկի Կոսկելոյին։



Ողջունելով ՄՖԿ-ի մուտքը մեր երկիր, կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ համագործակցության այն ծրագրերը, որ կառույցը նախատեսել է իրականացնել Հայաստանում` հաջողություն կունենան։ Կառույցը նախատեսում է ներդրումներ իրականացնել հիպոթեքային շուկայի զարգացման գործում, ինչպես նաեւ առաջարկում է փոխգործակցություն տնտեսության իրական` հիդրոէներգետիկայի եւ վերականգնողական էներգետիկայի, ֆինանսական հատվածներում։ ՄՖԿ-ի փոխնախագահն ընդգծել է, որ մինչ այժմ հաջողված ծրագրեր են իրականացվել հանքարդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ առողջապահական ոլորտներում։



ՀՀ վարչապետը կարեւորել է Հայաստանում ՄՖԿ-ի մասնագետների փորձի ներդրումը եւ հույս հայտնել, որ գործակցությունը կլինի փոխշահավետ եւ շարունակական:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---