Մինչեւն օգոստոսի կեսերը կբացվի «Յունիբանկ»-ի նոր «Զվարթնոց» մասնաճյուղը31 հուլիսի 2009 - 18:20 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի կեսերից «Յունիբանկ»-ի նոր «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահումտեղակայված նույնանուն մասնաճյուղը կսկսի իր գործունեությունը, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Նորաբաց մասնաճյուղը աշխատելու է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:«Զվարթնոց» մասնաճյուղի հիմնական գործառույթը լինելու է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների համակարգի հաճախորդների սպասարկումը: Ուղեւորը գումարը մեկնելուց առաջ կարող է փոխանցել «Յունիստրիմ» համակարգով եւ ժամանալուն պես այն ստանալ: Մյուս կարեւոր գործոնը, դա արժույթի փոխանակման կետի առկայությունն է, որում փոխարժեքները սահմանվելու են «Յունիբանկ»-ի երեւանյան այլ մասնաճյուղերին համապատասխան: «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցի կազմավորման ծրագիրը ենթադրում է ոչ միայն նոր մասնաճյուղերի ստեղծում, այլեւ գործողների արդիականացում, սպասարկման միասնական ստանդարտների - կորպորատիվ ոճի ներդրում: Այսպես վերակառուցվում է մասնաճյուղերի ինչպես արտաքին տեսքը, այնպես էլ աշխատանքի կազմակերպման գործընթացը: Ձեւափոխումների հիմնական նպատակը սպասարկմանսրահների բաժանումն է ըստ գործառույթների: Արդիականացման աշխատանքներն անց են կացվում առանց մասնաճյուղերի բնականոն աշխատանքային գրաֆիկի խախտման - հաճախորդներին անհարմարություններ պատճառելու: Ներկայումս «Յունիբանկ»-ի մասնաճյուղային ցանցն ընդգրկում է 30 մասնաճյուղեր, որոնցից երկուսը` ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է նաեւ բանկի ներկայացուցչությունը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |