ՀՍՄ. Հայ սպառողը տեղեկատվացածության եւ գիտակցության բարձրացման կարիք ունի 6 օգոստոսի 2009 - 18:29 AMT PanARMENIAN.Net - «Մեր հիմնական խնդիրներից մեկը սպառողի տեղեկատվացածության եւ գիտակցության բարձրացումն է: Սպառողը պետք է առավելագույն գիտելիքներ ունենա, այդ թվում փաթեթավորման վրա նայի մթերքի պիտանելիության ժամկետը: Եւ խնդիրների դեպքում դիմի համապատասխան տեսչություն»,- այսօր մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Նա նաեւ նշել է, որ սպառողների համար արդեն գործում է համապատասխան թեժ գիծը:Իսկ ինչ վերաբերում է փողոցային առեւտրին, ապա Արմեն Պողոսյանն ասել է, որ իրավաբանական տեսակետից նման առեւտուր գոյություն չունի, եւ ավելացրել. «Մենք պետք է բոլոր շուկաների տնօրեններին կոչ անենք իջեցնել տաղավարի վարձավճարը շուկայում եւ դրանով իսկ նպաստել փողոցային առեւտրի կրճատմանը»: Արմեն Պողոսյանի խոսքով, օգոստոսի վերջին կկազմակերպվեն շուկաների եւ սուպերմարկետների ստուգումներ` սպասարկման բարելավման եւ սպառողի ու արտադրողի միջեւ հարաբերությունների կարգավորման համար: Խախտումների հայտնաբերման դեպքում կնշանակվի տուգանք 50-100 հազ. դրամի չափով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |