Արծվիկ Մինասյանը հինգ բալանոց սանդղակով Հայաստանի հակաճգնաժամային ծրագիրը գնահատել է երկու բալ20 օգոստոսի 2009 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Հայկական իշխանությունները պետք է վերանայեն հակաճգնաժամային ծրագիրը, քանի որ ֆինանսական ճգնաժամի հետեւանքների լիկվիդացման ոչ լիարժեք քաղաքականությունը որեւէ առաջընթացի չի հանգեցնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է ՀՅԴ կուսակցությունից Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով, թեեւ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հերքում էր երկրում ֆինանսական ճգնաժամի առկայությունը, ժամանակի ընթացքում դա այնքան ակնհայտ դարձավ, որ այլեւս անիմաստ էր դա թաքցնել:«Երկրում նվազել է պահանջարկն ու վճարունակությունը»,- ասել է Արծվիկ Մինասյանը` բացատրելով, որ երկրի համար ամենակարեւոր խնդիրը պահանջարկի ապահովումն է: Իսկ դրա համար անհրաժեշտ է ապահովել եկամուտների որոշակի մակարդակ. բարձրացնել աշխատավարձերն ու սոցիալական նպաստները: «Եթե վերցնենք հինգ բալանոց սանդղակը, ապա հայկական իշխանությունների հակաճգնաժամային ծրագրին իմ գնահատականը է երկուսն է»,- նշել է նա: Հայ պատգամավորն ընդգծել է, որ հայկական իշխանությունները սխալ են բաշխում ռեսուրսները գյուղատնտեսությանն օգնելու ոլորտում: Նրա խոսքով, օրինակ, Բաղրամյան գյուղում (Արմավիրի մարզ) հողը գերնորմատիվ է եւ ավելի մեծ քանակությամբ ջրի կարիք ունի, քան մնացած հողերը, իսկ կառավարության որոշման համաձայն, ջուրը գյուղերում հավասարապես է բաշխվում: «Ռեսուրսների սխալ բաշխման հետեւանքով գյուղատտնտեսական աշխատանքներից գոնե նվազագույն շահույթ ստացող մարդիկ սնանկացման եզրին հայտնվեցին,- նշել է հայ պատգամավորը: Հայ պատգամավորը նաեւ հայտնել է, որ 15%-անոցի փոխարեն 20%-անոց տնտեսական անկում է կանխատեսում երկրում` բացատրելով, որ ռուսական տնտեսության մեջ սպասվում է ճգնաժամի երկրորդ ալիքը, իսկ քանի որ Հայաստանի տնտեսությունը մեծապես կախված է ռուսականից, ապա դա բացասական ազդեցություն կունենա նաեւ Երեւանի վրա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |