ՀԲ-ը Հայաստանին 36,6 մլն դոլար կտրամադրի գյուղական ճանապարհների վերականգնման համար28 օգոստոսի 2009 - 18:28 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 27-ին Համաշխարհային բանկի գործադիր խորհուրդը հաստատեց Հայաստանի համար 36,6 մլն դոլարի չափով լրացուցիչ վարկային միջոցների տրամադրումը «Ճանապարհների երկարատեւ վերականգնում» ծրագրի համար, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ստացված միջոցները կուղղվեն երկրի գյուղական ճանապարհների վերականգնմանը` 140 կմ ընդհանուր երկարությամբ:Ինչպես նշվում է հաղորագրության մեջ, լրացուցիչ վարկային միջոցները կնպաստեն Հայաստանի տնտեսության վրա ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքների մեղմացմանը, մասնավորապես նախագծման, կապիտալ շինարարության եւ ճանապարհների անվտանգության ապահովման գործընթացում ժամանակավոր աշխատատեղերի ստեղծմանը: Աշխատանքները կսկսվեն 2009թ. սեպտեմբերի վերջին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |