Օգոստոսին Հայաստանի սպառողական շուկայում գները նվազել են 0.4%-ով

PanARMENIAN.Net - 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0.4% գնանկում: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների համաձայն, գնանկումը պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է:



Ընդ որում, պարենային ապրանքների, այդ թվում` ոգելից խմիչքի եւ ծխախոտի գները 2009թ. օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 1.3%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների գներն ու ծառայությունների սակագներն աճել են համապատասխանաբար 0.3% - 0.8-ով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---