Հայ-սիրիական տնտեսական հարաբերությունների զարգացումն առանձնապես արդիական է ճգնաժամի պայմաններում

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար Ամեր Հոսնի Լութֆիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:



Ողջունելով հյուրին` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Սիրիայի ժողովուրդների միջեւ առկա ջերմ հարաբերությունների համար ամուր հիմք են հանդիսանում պատմամշակութային ընդհանրությունները եւ դարավոր բարեկամությունը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում էական նշանակություն ունի երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը: Նա նշել է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում նախանշվել են այն ոլորտները, որոնցում հնարավոր է համատեղ ծրագրեր իրականացնել: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը լինելու է հետեւողական` ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ համատեղ ծրագրերն իրականացնելու հարցում:



Պարոն Ամեր Հոսնի Լութֆին իր հերթին ՀՀ վարչապետին է փոխանցել գործընկերոջ` Սիրիայի Արաբական Հանրապետության վարչապետի ողջույնները եւ հրավերը` Սիրիայի Արաբական Հանրապետություն:



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, որի հերթական` 5-րդ նիստն այսօր մեկնարկել է Երեւանում: Տնտեսական փոխգործակցությունը խթանելու նպատակով կարեւորվել է նաեւ երկկողմ շփումների ակտիվացումը` առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացումը, երկու երկրների բանկային ոլորտում փորձի փոխանակումն ու ներդրումների խրախուսումը, ինչպես նաեւ գործարարների երկկողմ փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---