Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակի փոփոխության մասին կարելի է դատել 2009-ի վերջին 8 սեպտեմբերի 2009 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներդրումային գրավչության մակարդակի փոփոխության մասին կարելի է դատել 2009-ի վերջին: Նման կարծիքով PanARMENIAN.Net ի թղթակցի հետ կիսվել է «Տնտեսություն եւ արժեքներ» Հետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, 2008-ին պարադոքսալ էր այն, որ ճգնաժամի պայմաններում Հայաստանն արտասահմանյան ներդրումների գրավման ծավալներով ամենաբարձր արդյունքներից մեկն է ցույց տվել: «Դա կապված էր, մասնավորապես, արտասահմանյան ներդրումները խոշոր ինֆրակառույցային նախագծերի շրջանակներում ներգրավելու հետ: Իսկ ինչ վերաբերում է 2009 թվականին, միայն տարվա վերջին արդյունքներից կարելի է դատել երկրի ներդրումային գրավչության մակարդակի մասին»,- նշել է նա:Միեւնույն ժամանակ Հովհաննիսյանը նշել է, որ մտավախություն կա, որ Հայաստանի տնտեսության կառույցը չի փոփոխվի անգամ տնտեսական ճգնաժամը հաղթահարելուց հետո: Կառույցային փոփոխությունների թվում, փորձագետի կարծիքով, կարեւոր դեր է խաղում IT ոլորտը, որը շատ կարեւոր ինֆրակառույց է ամբողջ երկրում բիզնեսի զարգացման համար: «IT ոլորտը նպաստում է տնտեսական աճին, սակայն մտավախություն կա, որ տնտեսության կառույցն էապես չի փոփոխվի»,- ասել է նա: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |