Սեպտեմբերի 10-ն առաջին Sukhoi Superjet 100-ը ժամանեց Հայաստան11 սեպտեմբերի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնի է, առաջին Sukhoi Superjet 100 ինքնաթիռները կպատրաստվեն «Արմավիա» ավիաընկերության համար: Սերիական մեքենաների մատակարարումը պետք է սկսվի 2009 թ-ի վերջում: Եվ հենց այդ պատճառով է, որ SSJ 100-ի փորձարկումները` բարձր լեռնային պայմաններում թռիչքա-վայրէջքային եւ բարձրություն հավաքելու բնութագրերի գնահատման եւ ստուգման համար, անցնում են Հայաստանում: Այսպես, սեպտեմբերի 10 -ին Sukhoi Superjet 100-ը ժամանեց Գյումրի քաղաքի օդանավակայան, ասվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության հաղորդագրությունում:«Փորձարկումները կոչված են ցուցադրելու ինքնաթիռի անվտանգ թռիչքներ եւ վայրէջքներ կատարելու, ինչպես նաեւ բարդ պայմաններում երկրորդ պտույտ կատարելու հնարավորությունը: Ընկերությունը հաղորդում է նաեւ, որ ներկայումս արդեն որոշված են առաջին SSJ 100-ի պատվերների ֆինանսավորման մեխանիզմները «Աէրոֆլոտի», «Արմավիայի» եւ իտալական Itali ավիաընկերությունների համար: Այսպես` սեպտեմբերի 10-ին «Սուխոյ» հոլդինգի գլխավոր տնօրեն Միքայել Պողոսյանը լրագրողներին պատմեց հետեւյալը. «Այսօր կան մոտ 120 ինքնաթիռների իրական պատվերներ, սակայն այդ պատվերների մի մասը պահանջում են ֆինանսավորման մեխանիզմների ճշտում, քանի որ նախատեսված մեխանիզմները պետք է փոփոխվեն: Ներկա պահին ֆինանսավորման մեխանիզմները որոշված են «Աէրոֆլոտի», «Արմավիայի» եւ Itali-ի ավիաընկերությունների համար: Մնացածը կորոշվի հետագայում, - գրում է www.komcity.ru-ն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |