Զարուհի Փոստանջյան. ԵԽԽՎ-ն հանել է օրակարգից բոլոր այն հարցերը, որոնք կապված են Հայաստանի հետ

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը հանել է օրակարգից բոլոր այն հարցերը, որոնք կապված են Հայաստանի հետ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքերով ԵԽԽՎ-ն ընդունել է նման որոշում կապված հայ - թուրքական համաձայնագրերի ստորագրման ժամկետների մերձեցման հետ: «Նրանք որոշել են հանգիստ թողնել հայկական իշխանություններին եւ տալ հնարավորություն ստորագրել տվյալ արձանագրությունները», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:



Փոստանջյանը նաեւ նշեց, որ չլինելով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնախմբի անդամ` նա երկու անգամ հրավիրվել է մոնիտորինգային հանձնախմբի աշխատանքներին մասնակցելու համար: «Այս տարի, երբ ես կրկին պետք է մասնակցեի նման նիստին, ես ստացա նամակ, որում ասվում էր, որ իմ մասնակցության կարիքը չկա, քանի որ որպես ընդդիմադիր կուսակցություն ներկայացվել է ՀՅԴ «Դաշնակցությունը»», - հայտարարեց Զարուհի Փոստանջյանը:



Նրա խոսքերով ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնախմբի այս նիստին չի քննարկվել Հայաստանին վերաբերող ոչ մի հարց: Մարդու իրավունքների Հանձնախումբն ընդունել է բանաձեւի նախագիծ եւ զեկույց, որը վերաբերում էր Թուրքիայում ազգային փոքրամասնություններին, որում անդրադարձ է կատարվում նաեւ հայկական բնակչության իրավունքներին: «Տվյալ նախագիծը ներառվել է նիստի օրակարգում, բայց այն եւս հանվել է», նշեց «Ժառանգություն» խմբակցույթան պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---