Հայաստանը մտադիր է գործել Ազատ առեւտրի մասին պայմանագրին միանալու ուղղությամբ22 սեպտեմբերի 2009 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Երեւանում ընթանում է Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստը, որի շրջանակներում կքննարկվեն հայկական կողմի հետ Եվրահանձնաժողովի խորհրդատվական խմբի համագործակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաեւ «Արեւելայն գործընկերություն» եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության նախաձեռնությունները: Բացի այդ կքննարկվեն նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու Լեռնային Ղարաբաղի հարցը: «Այդ հարցերը կքննարկվեն նաեւ այս նիստում, եւ մենք կլսենք, թե ինչպիսին է եվրոպական կողմի պատկերացումը մեր մասին»,-լրագրողներին է ասել էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը: Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կքննարկվի երկրում մակրոտնտեսական իրավիճակը, այդ թվում ուշադրության կենտրոնում կլինի նաեւ ՀՀ հակաճգնաժամային քաղաքականությունը եւ ԵՄ աջակցությունն այդ գործում, ասել է նախարարը: Ըստ նրա, կքննարկվեն նաեւ բոլոր կարեւոր ոլորտները` էներգետիկա, տարածաշրջանի անվտանգություն, ենթակառուցվածքների զարգացում: Նախարարը հավելել է նաեւ, որ Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում կմշակվի նոր ծրագիր, որոով առանձնակի դեր կհատկացվի Ազատ առեւտրի մասին պայմանագրին, բանակցություններ կսկսվեն եվրոպական կողմի հետ` այդ պայմանագրին միանալու առաջին փուլի կազմակերպման համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |