Հայ-թուրքական սահմանի բացման պայմաններում Հայաստանը պետք է մտածի նաեւ այլընտրանքների մասին22 սեպտեմբերի 2009 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման պայմաններում Հայաստանը պետք է մտածի նաեւ այլընտրանքների մասին, գտնում է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքերով, Հայաստանն այն իրավիճակում է, երբ հայկական ապրանքները հիմնականում տեղափոխվում են Վրաստանի տարածքով, իսկ վերջինս վարում է բավականին կոշտ գնային քաղաքականություն Հայաստանի հանդեպ` առավել բարենպաստ պայմաններ ստեղծելով Ադրբեջանի համար: Այս համատեքստում, ըստ Սաֆարյանի, ապրանքների փոխադրումը Եվրոպա Թուրքիայի տարածքով կիրականացվի առավել բարենպաստ պայմաններում: «Սակայն, որպեսզի Թուրքիան չչարաշահի մենաշնորհատերի իր իրավունքը, պետք է միաժամանակ մտածել այլ հաղորդակցային ուղիների մասին, մասնավորապես` անհրաժեշտ է արագացնել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը»,-նշել է նա: Այս կապակցությամբ նա հավելել է նաեւ, որ հայ-թուրքական բանակցությունները պետք է ձեւավորվեն առանց նախապայմանների: «Եթե մեր ԱԳՆ-ն չկարողանա չեզոքացնել այդ պայմանները, մենք պետք է հասնենք նրան, որ Թուրքիայում լինեն հայկական բազաներ, մասնավորապես, նավահանգիստներ, որտեղ մենք կկարողանանք բեռնաթափել հայկական ապրանքները եւ առանց մաքսի տեղափոխել դրանք Հայաստան»,-ասել է նա: Ինչ վերաբերում է այնպիսի նախագծերն, ինչպիսն Nabucco-ն է, ըստ Սաֆարյանի, դրանք եւս պետք է դիտարկվեն որպես հաղորդակցային այլընտրանք: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |