Հոկտեմբերին Հայաստանում կբացվի ՀԿԵՈւ-ի ախտորոշման կենտրոնը

PanARMENIAN.Net - Երկաթուղային ենթակառուցվածքի հիմնարար գործոններից մեկը Հայաստանում ախտորոշման կենտրոնի ստեղծումն է, գտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մարատ Խակովը: «Ախտորոշման կենտրոնը վերլուծական կենտրոն է, որը հագեցած կլինի շարժական համալիրով»,-ասել է նա:



Խակովը հավելել է, որ այդ համալիրը նախատեսվում է շահագործման հանձնել 2009թ. հոկտեմբերին: Ըստ նրա, ախտորոշման կենտրոնը թույլ կտա առանց մարդու անմիջական մասնակցության գնահատել ռելսերի եւ ուղիների վիճակը եւ հայտնաբերել բոլոր անճշտությունները:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---