Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են հայկական ավիաընկերություններին նոր ինքնաթիռների մատակարարման հնարավորությունը

PanARMENIAN.Net - 2009 թվականի սեպտեմբերի 25-ին Յարոսլավ քաղաքում տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորել է Հանձնաժողովի հայկական մասի նախագահ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորել է Հանձնաժողովի ռուսական մասի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը:



Նիստի ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր: Որոշում էր կայացվել Հայաստանի Հանրապետության ավիաընկերություններին «Միավորված ինքնաթիռաշինական կորպորացիա» ԲԲԸ նոր ուղեւորատար եւ բեռնատար ինքնաթիռների համալիր մատակարարման հարցերին նվիրված փորձագիտական խորհրդակցության անցկացման մասին: Այսօրվա դրությամբ արդեն պայմանագիր է կնքվել հայկական «Արմավիա» ավիաընկերությանը երկու Sukhoi SuperJet 100 ժամանակակից ինքնաթիռի մատակարարման շուրջ:



Բացի դրանից, նախապատրաստվել է «Գազպրոմ նավթ» ԲԲԸ եւ Հայաստանի կառավարության միջեւ ՀՀ պաշտպանության նախարարությանն ու «Արմավիա» ավիաընկերությանն ավիավառելիքով ապահովելու մասին գլխավոր համաձայնագրի նախագիծը, հաղորդում է ՌԴ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունը:



Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---