Տիգրան Ջրբաշյան. Հայաստանի վարկունակությունը բավականին բարձր է![]() 26 սեպտեմբերի 2009 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Արտաքին աղբյուրներից Հայաստանի ներգրավված դրամական միջոցները բավարար չեն ճգնաժամի հետեւանքների հաղթահարման համար: PanARMENIAN.Net ի թղթակցին այդպիսի կարծիք է հայտնել Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Ներգրավված արտաքին միջոցները բավարար չեն, եւ մեր վարկային հիմքը թույլ է տալիս ավելին ներգրավվել, եւ մեզ կտան», - ասել է նա: Սակայն, նրա կարծիքով, դրական միջոցներ անհրաժեշտ է ներգրավել, բայց ոչ որպես հակաճգնաժամային, այլ որպես զարգացման նախագծեր:Ինչպես հաղորդել է Ջրբաշյանը, Հայաստանի պետպարտքը 2009 թվականի վերջին կկազմի ՀՆԱ-ի նկատմամբ շուրջ 42-43 տոկոսը, եւ այն չի գերազանցել ՀՆԱ-ի նկատմաբ 50-60 տոկոս թույլատրելի սահմանը: Ընդ որում, նրա խոսքերով, պետք է հաշվի առնվի պարտքի ժամկետը եւ պայմանները` «Հայաստանում դրանք յուրահատուկ են»: «Երբ խոսում են 50-60 տոկոսի մասին, խոսում են կառավարության շուկայական, առեւտրային պարտքերի մասին, մենք գրեթե չունենք այդպիսի պարտք: Մեր բոլոր պարտքերը բազմակողմանի են, մարման մեծ ժամկետներով եւ ցածր տոկոսադրույքներով», - նշել է նա: Այդ համատեքստում Ջրբաշյանն ավելացրել է, որ Հայաստանի վարկունակությունը բավականին բարձր է, կարելի է ներգրավել երկրի տնտեսության զարգացմանն ուղղորդված բարեփոխումների ֆինանսավորման համար անհրաժեշտ միջոցներ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |