Ամերիա ՓԲԸ անցկացնում է հարցում Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների շրջանում 1 հոկտեմբերի 2009 - 17:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Էկոնոմիկայի նախարարության պատվերով Ամերիա ՓԲԸ-ն իրականացնելու է խոշոր հարկատուների հարցում Հայաստանի Հանրապետությունում, ասվում է Ամեչաբանկի մամլո ծառայության հաղորդակցության մեջ: Համաձայն հաղորդակցության, հարցումը նախաձեռնվել է Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից`Հայաստանին տրված դրամաշնորհի շրջանակներում:Հարցումը անմիջական ազդեցություն կունենա դրամաշնորհի հիմնական նպատակի իրականացման վրա, այն է՝ նպաստել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության վերլուծական աշխատանքների զարգացմանը` ՀՀ խոշոր հարկատուների հարցման արդյունքների հիման վրա տրամադրելով արժանահավատ տեղեկատվություն Ընդհանուր հավասարակշռության հաշվողական (ԸՀՀ) մոդելի համար: «ԸՀՀ հայկական մոդելը կօգտագործվի հարկային քաղաքականության փոփոխությունների ազդեցությունը Հայաստանի մասնավոր սեկտորում վերլուծելու նպատակով: Այն նա- հիմք կծառայի Հայաստանի տնտեսության - տնտեսական աճի հետագա վերլուծություններն իրականացնելու համար», - ասվում է հաղորդակցության մեջ: Այս նախագծիշրջանակներումԱմերիան կառանձնացնիհարցմանընտրանքային ուղղությունները, կմշակի հարցման անցկացման մեթոդները, տվյալների մուտքագրման - վերլուծության միջոցները, ինչպես նա- կներկայացնի հարցման արդյունքների վերաբերյալ վերջանական վերլուծական հաշվետվություն: Ամերիան Հայաստանում խորհրդատվականառաջատար կազմակերպությունն է: Ամերիան լայնածավալ աշխատանքներ է իրագործում կորպորատիվ վերակազմավորման, միաձուլումների - ձեռքբերումների, իրավաբանական խորհրդատվության, ուղղակի - պորտֆելային ներդրումների, բիզնեսի պլանավորման, ռազմավարական - հարկային պլանավորման, ֆինանսական խորհրդատվության, պետական կառավարման - բարեփոխումների - այլ ոլորտներում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |