Հայաստանի կապիտալի շուկայում կարող են հայտնվել նոր ֆինանսական գործիքներ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը դիտարկում է նոր ֆիանանսական գործիքների ներմուծման հնարավորությունը, կապված արտարժութային գործողությունների հետ, ասել է «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը` պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին: Նրա խոսքերով, նոր ֆինանսական գործիքների թվում կլինեն SWOP, արտադրյալ արժեթղթեր: «Հիմնականում ի նկատի ունենք կորպորատիվ փոխառության բաժնետոմսերը, որոնք միեւնույն է կգերիշխեն հաջորդ տարիներին»,-ասել է:



Միեւնույն ժամանակ Մելիքյանը նշել է, որ կապիտալի շուկայի զարգացումը կախված է ոչ միայն այն միջոցառումներից, որոնք իրականացնում է կառավարությունը «NASDAQ OMX Արմենիա» ֆոնդային բորսայի հետ համատեղ, այլ նաեւ ներդրումային ընկերությունների աշխատանքից հասարակության հետ: «Բորսան իր անդամներով, բրոկերներով, մասնակիցներով միշտ շփման մեջ է, սակայն դա բավական չէ, քանի որ անհրաժեշտ է, որ բրոկերներն ու էմիտենտները սկսեն շփվել նաեւ հանրության հետ, պոտենցիալ ներդրողների հետ»,-ասել է նա:



Ուստի, ըստ Մելիքյանի, կապիտալի շուկայի զարգացման համար պետք է ներդրումներ անել այսօր, PR-արշավներ վարել, հետագայում արդյունք ստանալու ակնկալիքով: «Շուկայի զարգացման դեպքում այն ամենը, ինչ դուք ծախսում եք, կարող եք ետ ստանալ: Իսկ եթե շուկան արդեն զարգացած է, ապա այստեղ կարելի է մտածել` ծախսել թե ոչ»,-ասել է Մելիքյանը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---