Հայաստանի բուհերում ուսման վճարը ԼՂՀ, Ջավախքի եւ ՀՀ ուսանողների համար կդառնա նույնը 6 հոկտեմբերի 2009 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Խորհրդարանում անցան քննարկումներ ՀՀ «Կրթության մասին» եւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքներում երկրորդ ընթերցմամբ փոփոխություններ կատարելու մասին: Օրենքի հեղինակը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: Նա լրացումներ է ներկայացրել այն օրենքներին, որոնք վերաբերում են Հայաստանում սովորողներին եւ Լեռնային Ղարաբաղից եւ Վրաստանի Սամխցե Ջավախքից ու Քվեմո Քարտլիից ուսանողներին: Օրենքում կատարված փոփոխությունների շնորհիվ վերընշված շրջաններից ուսանողները պետք է վճարեն ուսման համար այնքան, որքան ՀՀ քաղաքացիները: Նաիրա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել իր գործընկերներին եւ Կառավարությանը տվյալ օրինագծում իրեն աջակցելու համար եւ հույս է հայտնել, որ օրենքն ուժ կստանա 2010թ-ի օգոստոսի 1-ից: «Այս առավելություններից օգտվելու հնարավորություն կունենան այն դիմորդները, ովքեր Հայաստանի բուհեր կընդունվեն 20010-2011թթ», - նշեց Զոհրաբյանը` պատասխանելով PanARMENIAN.NET-ի թղթակցի այն հարցին, թե տարածվում է արդյոք այս օրենքը նրանց վրա, ովքեր արդեն ուսանում են երկրի բուհերում: Տվյալ օրինագիծը բարձր է գնահատել նաեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, նշելով, որ նորամուծությունները լավ նախադեպ կհանդիսանան Սփյուռքի երիտասարդների համար: «Այս օրինագիծը կօգնի Արցախի Եւ Ջավախքի երիտասարդությանը զգալ իրենց հայ ժողովրդի լիարժեք անդամ», - նշեց իշխող Հանրապետական Կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |