27 մարտի 2002 - 22:48 AMT
ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ԵՆ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԻՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ
Բաքվի քաղաքագետները կանխատեսում են Հայաստանի նախկին նախագահ Լեվոն Տեր-Պետրոսյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Այդպիսի ձգտման մասին վկայում է, մեկնաբանների կարծիքով, Տեր-Պետրոսյանի առաջիկա այցը Բոստոն Հարվարդի համալսարանի հայ ուսանողների համայնքի հրավերով: Բաքվում հատուկ հետաքրքրությամբ են հետեւում այցի նախապատրաստման ընթացքին եւ մեծ հույսեր են կապում դրա հետ: «Ադրբեջանի ղեկավարությունը գտնում է, որ Տեր-Պետրոսյանի վերադարձը իշխանություն իր առավելությունները ունի»,- հայտարարել է երկրի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, «Հայաստանի նախկին ղեկավարը ավելի իրատեսական էր գնահատում աշխարհում եւ տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, եւ դա կարող է դրական ազդեցություն թողնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»: «Պաշտոնական Երեւանի հայտարարություններն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղին հարկավոր է անկախություն տալ կամ միացնել Հայաստանին բոլոր դիտորդներին համոզում են այն բանում, որ կառուցողական բանակցություններ անցկացնելու համար ոչ մի հեռանկար չի մնացել,-հավաստիացնում է Մամեդովը:- Այդ պատճառով Լեվոն Տեր- Պետրոսյանի նման անձի իշխանության գալը Հայաստանում ցանկալի կլիներ»: