Նոյեմբերի 1-դեկտեմբերի 30 Երեւանում տեղի կունենա «Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-դեկտեմբերի 30 Երեւանում տեղի կունենա «Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավը, որը կազմակերպվել է «Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակներում:



Քարոզարշավի նպատակն է` հայ սպառողների շրջանում խթանել հայկական ապրանքի բաշխումը: Քարոզարշավը նպաստելու է հայկական ապրանքի վաճառքի ծավալի մեծացմանը ոչ միայն տեղական շուկաներում, այլեւ արտասահմանյան:



«Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավի շրջանակներում տեղի կունենան մամլո ասուլիսեր, գովազդային քարոզչություններ սուպերմարկետներում, տեսահոլովակների ցուցադրություն Հայաստանի զանազան հեռուստաալիքներով, լրատվամիջոցների կողմից քարոզարշավի լուսաբանում եւ հայկական արտադրության ապրանքի փորձարկում:



«Գնի'ր հայկականը» ազգային քարոզարշավի գլխավոր հովանավորը «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամն է:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---