Հայաստանի եւ Ուկրաինայի մարզերի համագործակցությունը ունի լավ հեռանկարներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է Ուկրաինայի Խարկովի նահանգապետ Արսեն Ավակովին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։



Ողջունելով հյուրերին` ՀՀ կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ նահանգապետի այցը կնպաստի Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի փոխշահավետ համագործակցության խորացմանը։



Նահանգապետ Արսեն Ավակովը ՀՀ վարչապետին տեղեկացրել է, որ Խարկովի նահանգի եւ ՀՀ Լոռու, Շիրակի, Տավուշի եւ Վայոց Ձորի մարզերի միջեւ համագործակցության լայն հնարավորություններ եւ զարգացման հեռանկարներ կան, մասնավորապես` գյուղատնտեսության, գինեգործության եւ զբոսաշրջության ոլորտներում, ինչը կարող է նոր թափ հաղորդել երկու երկրների միջեւ ծավալված փոխգործակցությանը։



Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայ-ուկրաինական առեւտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի` հոկտեմբերի 16-ին կայանալիք չորրորդ նիստին, ինչպես նաեւ կրթության եւ գիտության, էներգետիկայի բնագավառներում հնարավոր գործակցությանը։

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարականներ է տվել ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---