Ռուսաստանի հայերի միությունը օգնել է Ռուսաստանի հայերին անցնել անվճար բուժզննում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը (ՌՀՄ) կարեւթր դեր է խաղում Ռուսաստանում ապրող հայերի նկատմամբ բժշկական օգնության ցուցաբերելու հարցում: Այդ մասին Երեւանում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է պրոֆեսոր Առնոլդ Ադամյանը: Նրա խոսքերով մոտ 200 հայ անցել է անվճար բուժզննում Ռուսաստանի լավագույն մասնագետների մոտ: Ադամյանը նաեւ նշել է, որ բժիշկներից շատերը մեկնում են գյուղեր, եւ այդտեղ են ցուցաբերում անհրաժեշտ օգնությունը կարիքավորներին:



Իր հերթին Հայաստանի ԱԳԱ-ի բնական գիտությունների ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության գործունեությունը, նշելով, որ ՌՀՄ-ը դժվարություններից ետ չի նահանջել եւ շարունակել է իր գործունեությունը:



Նա նաեւ ավելացրել է, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կրթության ոլորտում համագործակցությունը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում: «Մենք դեռ շատ բան ունենք անելու, որպեսզի պահպանենք մայրենի լեզում Ռուսաստանի հայկական դպրոցներում, նաեւ վերադարձնել ռուսերեն լեզուն մեր դպրոցները», - ընդգծել է ակադեմիկոսը, եւ ավելացրել, որ երկու երկրներն էլ ունեն շատ բաներ, ինչի վրա պետք է աշխատեն:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---