ՀԲ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի եւ Թուրքիայի կառավարություններին երկկողմ հարաբերություններ հաստատելու գործում

PanARMENIAN.Net - Միջպետական սահմանի բացումը նախադրյալներ կստեղծի Հայաստանի տնտեսության աճի նոր հնարավորությունների համար, որը ելք չունի դեպի ծով: Նման կարծիք է հայտնել լրագրողներին Համաշխարհային բանկի կառավարող տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան Երեւանում կայացած մամլո ասուլիսում: «ՀԲ-ն ողջունում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման հեռանկարը: Դա կարող է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը եւ նոր հեռանկարներ կբացի նրա առջեւ»,-ասել է նա:



Ընդ որում, նա հավելել է, որ ՀԲ-ն հայտարարում է Հայաստանի եւ Թուրքիայի կառավարությունների հետ աշխատելու իր պատրաստակամության մասին` այդ կարեւոր գործընթացին նպաստելու համար:



Նգոզին հաղորդել է, որ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմել էր ՀԲ` հանձնարարելով գնահատել երկրի ենթակառուցվածքների պահանջները հայ-թուրքական սահմանի բացման դեպքում: «Մենք ուրախ կլինեն կատարել նրա հանձնարարությունը»,-ասել է ՀԲ-ի կառավարող տնօրենը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---