Հայաստանում կշարունակվեն գազաֆիկացման ոլորտի բարեփոխումները

PanARMENIAN.Net - Հայաստանում կշարունակվեն գազաֆիկացման ոլորտի բարեփոխումները, քանի որ բիզնեսում չկա այնպիսի իրավիճակ, երբ ընտրված լավագույն մոդելը չենթարկվի փոփոխությունների, կարծում է «ՀայՌուսգազարդի» գլխավոր տնօրեն, վարչության նախագահ ԿԱրեն Կարապետյանը: «Մեր առօրյան կյանքը շատ արագ է փոխվում, եւ գրագետ մենեջմենթի խնդիրն է` արագ արձագանքել այդ փոփոխություններին», - ասել է նա լրագրողներին մամլո ասուլիսի ժամանակ:



Հոկտեմբերի 20-ին Եր-անում մեկնարկեց Գազի տնտեսությունների գործարար եւ գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի հերթական նիստը:



Կազմակերպությունը ստեղծվել է 20 տարի առաջ: Խորհրդի նիստերը գումարվում են յուրաքանչյուր տարի՝ տարեկան երկու անգամ: Ասոցիացիայի կազմում ընդգրկված են Եվրոպայի, ԱՊՀ - Բալթյան երկրների գազի ծառայություններն ու գազատրանսպորտային ընկերությունները:



Հաշվի առնելով Հայաստանի գազի տնտեսություն վերջին տարիներին արձանագրած դրական ցուցանիշները, իրականացված բարեփոխումներն ու նորամուծությունները, Ասոցիացիայի անդամները նախաձեռնեցին խորհրդի հերթական նիստն անցկացնել Եր-անում` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գործունեությանը անմիջականորեն ծանոթանալու - փորձի փոխանակման մեխանիզմներ մշակելու նպատակով:



Խորհրդի եր-անյան նիստին մասնակցում են ,Գազպրոմե (ՌԴ), ,Մոսգազե (ՌԴ), ,էէստի գաասե (Էստոնիա), «VEMEX»ե s.r.o. (Չեխիա), «CKD HOLDING»ե (Չեխիա), «E.ON Ruhrgasե» (Գերմանիա), «Տերնոպոլգազե» (Ուկրաինա), «Նեֆտեգազմերեժիե» (Ուկրաինա), «Լիետուվոս դույոսե» (Լիտվա), «Բելտոպգազե» (Բելառուս), «Մինսկօբլգազե» (Բելառուս), «Գոմելօբլգազե» (Բելառուս), «GASUM»ե s.r.o. (Ֆինլանդիա), «Մոլդովագազ»ե (Մոլդովա), «Բելցիգազե» (Մոլդովա) եւ «Քիշին-գազե» (Մոլդովա) ընկերությունների ներկայացուցիչները: Հանդիպման օրակարգում են Ասոցիացիայի անդամների գործունեությանը, զարգացման հեռանկարներին, գազատրանսպորտային համակարգերի շահագործամանը, անվտանգության խնդիրներին եւ ոլորտին վերաբերող մի շարք այլ հարցեր: Միջոցառման շրջանակում նախատեսված է մասնակիցների - հյուրերի շրջայցը Հայաստանի գազի տնտեսության օբյեկտներ: Գազի տնտեսությունների գործարար - գիտատեխնիկական համագործակցության միջհանրապետական ասոցիացիայի խորհրդի նիստն ավարտվելու է հոկտեմբերի 22-ին:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---