Տիգրան Սարգսյան. Հայաստանը կարեւորում է հարաբերությունների զարգացումը Ճապոնիայի հետ22 հոկտեմբերի 2009 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրընդունել էճապոնական «Մինոֆագեն» դեղագործական ընկերության պատվիրակությանը` ընկերության նախագահ Տոկուիչիրո Ուտսունոմիայի գլխավորությամբ, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը:Ողջունելով ճապոնական պատվիրակության այցը ՀՀ կառավարություն` վարչապետը նշել է, որ մեր երկիրը կարեւորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացումը: Տիգրան Սարգսյանն ասել է նաեւ, որ Ճապոնիայի նորանշանակ վարչապետը մեր գիտական հանրության լավ բարեկամներից է: Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար` «Մինոֆագեն» ընկերության նախագահը նշել է, որ ցանկանում է իր ներդրումը բերել հայ- ճապոնական հարաբերությունների զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձելեն դեղագործական բնագավառում համագործակցությանխնդիրներին, մասնավորապես Հայաստանումդեղամիջոցներիարտադրության հնարավորություններին: Կառավարության ղեկավարն իր աջակցությունն է հայտնել ոլորտի տնտեսապես արդյունավետ ու հեռանկարային ծրագրերին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |